ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Վերջին պահին հարցերն ավելացել են

Վերջին պահին հարցերն ավելացել են
30.03.2017 | 18:06

15 րոպե ուշացումով և վարչապետի վեց հանձնարարականներով սկսվեց կառավարության երեկվա նիստը։ Գործադիրին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ նիստից մի քանի րոպե առաջ շտապ կարգով անհրաժեշտ է եղել ավելացնել մի քանի հարցեր։ Ըստ երևույթին, սրանով էր պայմանավորված վարչապետի ուշացումը։ Թեև մեր աղբյուրը չի նշում, թե կոնկրետ որ ոլորտներին են առնչվել օրակարգում հապճեպ ավելացված նախագծերը, այնուհանդերձ նկատենք, որ ՊԷԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանի ներկայացրած արտոնությունների և նորամուծությունների շարքը գործարար աշխարհի համար իսկական բում է։ Հատկապես ԱԱՀ-ի հետ կապված։ Եվ այսպես, այն ձեռնարկությունները, որոնք 20 մլն դրամի արտահանում կկատարեն, չորս օրում հետ կստանան ԱԱՀ-ի գումարը, իսկ մեքենասարքավորումների և նյութերի ներկրման դեպքում ԱԱՀ-ն սահմանի վրայից տեղափոխվում է ներքին դաշտ, և դրանցից ստեղծված արտադրանքից է գանձվելու ԱԱՀ-ն։

«Եկամուտների հավաքագրման պատասխանատուն ՊԷԿ-ն է, ինքը պետք է ավելի անհանգստացած լինի, պարոն Արամյան»,- նկատելով ֆինանսների նախարարի ցանկությունը՝ ինչ-որ բան հարցնելու, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը և ներկայացված որոշումը հաստատեց։ Ամեն դեպքում, ինչի՞ն էր դեմ ֆինանսների նախարարը՝ նիստից հետո հարցրինք անձամբ Վարդան Արամյանին: «Դեմ չեմ։ Ուղղակի, քանի որ մենք բյուջետային հոսքերի կարգապահությանը հետևող կառույց ենք, մեզ համար կարևոր է, որ ցանկացած որոշում ընդունվի բյուջետային կարգապահությանը համահունչ։ Նիստին մտադիր էի զուտ խմբագրական նշանակության հարց տալ»։ Եվ քանի որ Վարդան Արամյանը միշտ պատրաստակամ է լրագրողներին պատասխանելու հարցում, փորձեցինք ճշտել՝ այս տարվա համար վարկային նոր ծրագրերի շուրջ բանակցություններ վարվո՞ւմ են։ «Այս պահին, ըստ ստորագրված համաձայնագրի, քննարկվում է բյուջետային օժանդակության ծրագիրը, որի ընդհանուր գումարը 222 մլն դոլար է։ Այս տարվա համար այլ ծրագրեր դեռևս չունենք»,-պարզաբանեց նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ